Menu Content/Inhalt
Առաջին էջ arrow Մեր մասին
Մեր մասին

Դուք երազում եք լինել Շվեյցարիայում, վայելել ալպիական մարգագետինների հմայքն ու բույրը… Դուք կմոռանաք դրա մասին, երբ թեկուզ մեկ անգամ լինեք մեր գողտրիկ լեռնաշխարհում՝ Արցախում, որտեղ ձեզ սպասում են հոյակապ բնություն, մաքուր-մաքուր օդը, մշակութային կոթողներ, հյուրասեր մարդիկ…

Մենք համոզված ենք՝ մեկ այցով դուք չեք բավարարվի. միշտ մեզ մոտ վերադառնալու ցանկություն կունենաք: Եվ հյուրամեծար Արցախում Ձեզ հաճույքով կհանգրվանի Նաիրի հյուրանոցը, որը Ղարաբաղի չքնաղ բնությանը վայել հուսալի ծածկ ու ջերմ օջախ կլինի ձեզ համար:

Ընդունարան

Նաիրին ձեզ համար կապահովի հարմարավետություն, անդորր, լավագույն սպասարկում: Հավատացնում ենք՝ դուք ձեզ կզգաք ինչպես տանը, գուցե և ավելի լավ: Դրան կնպաստեն հյուրանոցի հարմար դիրքը, նրա դիմաց ծավալվող չքնաղ բնապատկերը, աղմուկից հեռու լինելը…

Հյուրանոցի բոլոր 46 համարները կահավորված են նրբաճաշակ, ապահովված են արբանյակային հեռուստատեսությամբ, միջազգային ուղիղ համարավաք հեռախոսով, օդափոխիչով, սառնարանով, այն ամենով, ինչ անհրաժեշտ է ձեր հարմարավետության համար… Դե իսկ գեղեցիկ ձևավորված ռեստորանում մեր խոհարարները ձեզ կառաջարկեն ամենատարբեր  ճաշատեսկաներ՝ և ոչ միայն հայկական խոհանոցի…

Ռեստորան

Ընտրելով մեր հյուրանոցը դուք կկարողանաք ճանաչել, զգալ և սիրել մեր քաղաքը, վայելել նրա գեղեցկությունը եւ ստանալ լավագույն սպասարկումը, որպիսին ձեզ չի կարող տրամադրել ուրիշ ոչ ոք:

Մի հապաղեք: Արցախը սպասում է ձեզ և Նաիրի Հյուրանոցը նույնպես: ԼՂՀ մայրաքաղաքում դուք հեշտությամբ կարող եք գտնել մեզ մոտ բերող ճանապարհը:

Լեզվի ընտրություն

Հայերեն
English
Русский

Եղանակը Արցախում

Եղանակը Արցախում

Տարադրամի փոխարժեքներ

Տարադրամի փոխարժեքներ