Menu Content/Inhalt
Առաջին էջ arrow Սենյակներ
Սենյակներ

Մտնելով մեր հյուրասենյակները` դուք կգտնեք հարմարավետության և նրբագեղության անկրկնելի ներդաշնակություն: Հարմարավետ կահույքն ու հյուրասենյակի ժամանակակից ոճը կստիպեն Ձեզ զգալ ինչպես տանը: Դուք կարող եք վայելել բնության գեղատեսիլ տեսարանը հենց սենյակի պատուհանից: Ձեր տրամադրության տակ է 24-ժամյա հյուրանոցային սպասարկում, լվացքատան ծառայություններ, օդափոխիչ, սառնարան, արբանյակային հեռուստատեսություն, ինտեռնետ, միջազգային ուղիղ համարահավաք հեռախոս, լոգասենյակ` զուգարանային բոլոր անհրաժեշտ պիտույքներով, և այս ամենը կօգնեն Ձեր հանգիստը դարձնել հաճելի և անմոռաց:

Մեկ տեղանոց համար
Պարզություն և նրբագեղություն: Սենյակը ապահովված է օդաորակիչով, արբանյակային հեռուստատեսությամբ, միջազգային ուղիղ համարահավաք հեռախոսով և լայն մահճակալով: Առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները որպեսզի դուք Ձեզ զգաք ինչպես տանը:

Երկտեղանոց մահճակալով համար
Սենյակը շատ ընդարձակ է` կահավորված երկու անձի համար նախատեսված մեկ երկտեղանոց մահճակալով, բազմոցով, բազկաթոռներով, արբանյակային հեռուստատեսությամբ և հեռախոսով, դուք կարող եք նաև ձեր սենյակից օգտվել ինտեռնետային կապից:

Երկտեղանոց մահճակալով համար

Երկտեղանոց համար
Ընդարձակ սենյակ` կահավորված երկու մահճակալներով, բազմոցով, բազկաթոռներով: Գործում են արբանյակային հեռուստատեսությունը և հեռախոսը: Ինտերնետ ցանցի կաբելային միացումը (գրեթե բոլոր սենյակներում) հնարավոր է մահճակալների կամ գրասեղանների մոտ տեղադրված վարդակների միջոցով:

Երկտեղանոց համար

Երեք տեղանոց համար
Երեք անձի համար նախատեսված այս սենյակները կահավորված են երեք առանձին մահճակալներով, բազմոցով, բազկաթոռներով, արբանյակային հեռուստատեսությամբ և հեռախոսով, նպատակահարմար են ընտանիքների համար:

Երեք տեղանոց համար

Չորս տեղանոց համար
Չորս անձի համար նախատեսված այս սենյակները կահավորված են չորս առանձին մահճակալներով, բազմոցով, բազկաթոռներով, արբանյակային հեռուստատեսությամբ և հեռախոսով, դուք կարող եք նաև օգտվել ինտեռնետից:

Չորս տեղանոց համար

Ընտանեական համար
Հյուրասենյակից և ննջարանից կազմված դելյուքս համարը աչքի է ընկնում իր հարմարավետությամբ ու ընդարձակությամբ, կահավորված է օդափոխիչով , հեռուստացույցով , հեռախոսով, ինչպես նաև կարող եք օգտվել ինտեռնետ կապից և մինի բարից (սառնարան): Իսկ մեր հարմարավետ բազմոցներին և բազկաթոռներին նստած դուք կարող եք լիովին տարվել ընթերցանությամբ:

Ընտանեական համար

Լեզվի ընտրություն

Հայերեն
English
Русский

Եղանակը Արցախում

Եղանակը Արցախում

Տարադրամի փոխարժեքներ

Տարադրամի փոխարժեքներ